Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Հերթական բոլոր ընտրությունները կեղծվում են` օգտագործելով կրիմինալը, սափրագլուխներին. ՀԱԿ

Կարևոր չէ ` համամասնական, թե մեծամասնական ընտրակարգերով կանցկացվեն առաջիկա խորհրդարանական ընտրությունները, կարևորը լավ ընտրություններ կազմակերպելն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը:

«Արդար, թափանցիկ, եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ ունենալու համար մենք պետք է կամք դրսևորենք, համապատասխան աշխատանքներ տանենք: Ես շատ մեծ ցանկություն ունեմ, որ այս ընտրություններում կարողանանք քաղաքական մշակույթի տարրեր ձևավորել:

Մեծամասնական ընտրակարգի մեջ միայն բացասական բան տեսնելը ճիշտ չէ, քանի որ այդ ընտրակարգով ընտրված պատգամավորներն իրար հետ ավելի սերտ են աշխատում»,- ասաց պատգամավորը:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն իր հերթին նկատեց, որ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի վերաբերյալ ՀՀԿ-ի տրամադրություններն արտահայտությունն են այն բանի, որ վերջինս մտավախություն ունի, թե դրա ընդունման դեպքում անկարող կլինի վերահսկել ընտրությունների ընթացքը այնպես, ինչպես ինքն է ցանկանում:

«Եթե ձեր կուսակցության մեջ կա ժողովրդավարություն, եթե դուք ուզում եք երկրի զարգացմանն ուղղված քայլեր անել, վատ չէր լինի, եթե աջակցեիք ՀՅԴ-ի և «Ժառանգության»` հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու նախաձեռնությունը: Եթե ձեր տրամադրությունների մեջ անկեղծ եք, բարի եղեք նպաստել նրանց այդ առաջարկի ընդունմանը»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Ըստ ՍԴՀԿ ատենապետի` իշխանություններն այնքան էլ ազնիվ չեն ազատ ու արդար թափանցիկ ընտրություններ անցկացնելու իրենց խոստումներում:

«Փորձը ցույց է տվել, որ իշխանությունները նման խոսքերով գնացել են ընտրությունների, սակայն դրանց արդյունքները կեղծվել են, բռնություններ են գրանցվել: Հերթական բոլոր ընտրությունները կեղծվում են` օգտագործելով կրիմինալը, սափրագլուխներին: Ես ինքս եմ մի քանի տարի առաջ ականատես եղել դրան»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում