«Երևանի փոխքաղաքապետ Վահագն Առաքելյանը մեկնել է արձակուրդ և չի վերադառնա այդ պաշտոնին: Ըստ որոշ ՀՀԿ-ականների` փոխքաղաքապետի այդ պաշտոնը, հնարավոր Է, ընդհանրապես վերացվի: Մի մասն էլ, սակայն, պնդում են հակառակը»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Վահագն Առաքելյանին փոխքաղաքապետի պաշտոնում նշանակել Էր Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Նախկինում նա Հայ-Ռուսգազարդի ֆինանսական գծով փոխտնօրենն Էր: Ավելին, Կարեն Կարապետյանն Առաքելյանին քաղաքապետարան բերելու համար բացել Էր փոխքաղաքապետի չորրորդ հաստիքը (նախկինում փոխքաղաքապետերը երեքն Էին):
Այս պահին շարունակում Է թափուր մնալ նաև Երևանի առաջին փոխքաղաքապետի պաշտոնը: Երեկ, երբ քաղաքապետարանի լրատվական ծառայությունից փորձեցինք ճշտել, թե երբ Է Երևանի առաջին փոխքաղաքապետ ընտրվելու, պատասխանեցին, որ դա ավագանու լուծելիք հարցն է»:









































