Տալլինի քաղաքապետ Էդգար Սավիսաարը Ohtuleht թերթում հրապարակել է հոդված, որտեղ քաղաքացիներին առաջարկում է հասարակական տրանսպորտը 2013 թվականին դարձնել ձրի:
Սավիսաարի կարծիքով՝ այս բարեփոխումը հնարավորություն կտա բոլոր քաղաքացիներին հավասարապես օգտվել հասարակական տրանսպորտից, ինչպես նաև կբարելավի էկոլոգիական վիճակն ու կնվազեցնի խցանումների թիվը:
Տալլինի քաղաքապետը, որպես օրինակ, ներկայացրել է Ֆրանսիան, Բելգիան, ԱՄՆ-ը, որտեղ մի քանի տարի է՝ անվճար հասարակական տրանսպորտի մասին որոշման գաղափարն իրականացվում է:
Ինչպես գրում է mignews.com-ը, մարտի 19-25-ը Տալլինում կիրականացվեն սոցիոլոգիական հարցումներ: Եթե բնակիչները համաձայնության գան այս հարցում, ապա 2013 թվականից այս որոշումը կգործի:









































