Monday, 15 06 2026
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Բաշար Ալ-Ասադն անսպասելիորեն հայտնվել է Օմայան հրապարակի իր կողմնակիցների շրջանում

Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը չորեքշաբթի առավոտյան անսպասելիորեն հայտնվել է Դամասկոսի կենտրոնում՝ Օմայանների հրապարակում հավաքված իր հազարավոր կողմնակիցների շրջանում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի հեռուստաալիքները:

«Ես ձեզ հետ եկել եմ այս ցույցին՝ Դամասկոսի Օմայանների հրապարակ, որը համարվում է ազատության, դիմակայության, պատմության և մեր ազգային հպարտության հրապարակը: Ես ուզում եմ ձեզ հետ լինել, քանի որ ձեզնից մեկն եմ: Ես սիրիացի եմ և իմ ժողովրդի զավակը»,- ասել է նա՝ ողջունելով ժողովրդին:

Մեծ թվով թիկնապահների ուղեկցությամբ Սիրիայի նախագահը «շնորհակալություն է հայտնել աջակցության և հայրենասիրության համար բոլոր նրանց, ովքեր այսօր փողոց են դուրս եկել»:

Ասադին զորակցության ցույցեր են տեղի ունենում ոչ միայն Դամասկոսում, այլև Սիրիայի այլ քաղաքներում՝ Հալեպում, Լաթաքիայում, Դեյր էլ-Զորում, Դարաայում, Ալ-Սուեյդայում: Երեկ Դամասկոսի համալսարանում Ասադի ելույթից հետո Սիրիայի տարբեր քաղաքներում բազմաթիվ ցույցեր են տեղի ունեցել՝ ի զորակցության «անկախ արտաքին քաղաքական կուրս վարող և բարեփոխումների ծրագիր անցկացնող» Ասադի:

2011 թ. մարտից Սիրիայում սկսված հակակառավարական ցույցերից հետո Բաշար Ալ-Ասադը հազվադեպ է երևում հանրային վայրերում: Անմիջապես ժողովրդի շրջապատում նա առաջին անգամ է երևում:

Հիշեցնենք, երեկ Դամասկոսի համալսարանում Սիրիայի նախագահն ուղերձով դիմեց ժողովրդին՝ մեղադրելով արտաքին ուժերին իրենց դեմ դավադրություն կազմակերպելու մեջ, և խոստացավ արժանի հարված տալ ահաբեկիչներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում