Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

ԱԺ պատգամավորի թիկնազորը առևանգե՞լ էր ոստիկանին. մամուլ

Aravot.am-ի փոխանցմամբ` երեկ կրակոցներ են հնչել Շիրակի մարզում:

«Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 16:30-ի սահմաններում Արթիկ քաղաքի սրճարաններից մեկում հնչել են կրակոցներ: Արթիկցիները ֆոտոլրագրողին պատմել են, որ Արթիկի Բաղրամյան և Աբովյան փողոցների խաչմերուկում, երբ իր ծառայությունն է կատարելիս եղել ոստիկանության Արթիկի բաժնի պարեկակապահային ծառայության դասակի ոստիկանության ավագ սերժանտ Լուկաշ Մինասյանը, նրան է մոտեցել Շիրակի մարզի Գետափ գյուղի բնակիչ Անուշավան Բաղդասարյանը՝ իր կողմից վարած Վազ 21 07 մակնիշի 03 ՕՏ 883 համարանիշի ավտոմեքենայով: Ա. Բաղդասարյանը Լ. Մինասյանին կանչել է զրույցի, սակայն ոստիկանը պատասխանել է, որ ինքը ծառայության մեջ է: Ա. Բաղդասարյանը խաբեությամբ նրան նստեցրել է ավտոմեքենան, ապա մեքենան քշել է անհատ ձեռներեց Վահագն Քոչարյանին պատկանող սրճարանի ուղղությամբ:

Հասնելով սրճարանի մոտ՝ նա ոստիկանության աշխատակցին խաբեությամբ մտցրել է նշված սրճարան ու արդեն սրճարանի առանձնասենյակներից մեկում Ա. Բաղդասարյանը և արդեն սրճարանում գտնվող Շիրակի մարզի Գետափ գյուղի բնակիչներ Մհեր Խաչատրյանն ու վերջինիս հորեղբայր Ավթանդիլ Խաչատրյանը սկսել են հայհոյանքներ և սպառնալիքներ տալ ոստիկանության աշխատակցի հասցեին, ապա՝ ծեծի ենթարկել:

Սրճարանի մոտ հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ եթե «էդ միլիցեն իր ատրճանակից օդ չկրակեր, ապա կամ հիվանդանոցում էր հայտնվելու, կամ ավելի բեթար օրն էր ընկնելու»: Ոստիկանի մոտ եղել է իրեն ամրակցված հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը:

Սրճարանում հայտնաբերվել և առգրավվել է կրակված 5 պարկուճ:

Արթիկ են ժամանել են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ոստիկանության Շիրակի մարզային վարչության ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի և ոստիկանության հատուկ ջոկատայիններ:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում»:

Ֆոտոլրագրողը aravot.am-ին հայտնել է, որ հավանաբար գործով կզբաղվի Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը:

«Արթիկցիները նաև պատմել են, որ Ա. Բաղդասարյանը ԱԺ պատգամավար Շիրակի մարզի ԲՀԿ կուսակցության կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանի և նրա հոր՝ Կամոյի թիկնազորից է: Ա. Բաղդասարյանի ավտոմեքենան դեպքի վայրից տեղափոխվել է ոստիկանության Արթիկի բաժնի տուգանային հրապարակ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում