Թուրքական f5haber կայքի փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Էրդողանը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Սիրիան քաղաքացիական պատերազմի շեմին է.
«Սիրիայում ստեղծված իրավիճակը գնում է կրոնական, միջհամայնքային և քաղաքացիական պատերազմի ուղղությամբ։ Այդ գործընթացը պետք է կասեցվի։ Սիրիայում հնարավոր քաղաքացիական պատերազմը սպառնալիք է նաև մեզ համար։
Թուրքիան արդեն իսկ պատժամիջոցներ է սահմանել Բաշար Ալ-Ասադի ռեժիմի նկատմամբ։ Դրանք կարող են խստացվել՝ կախված Սիրիայում իրավիճակի զարգացումից»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, թե Սիրիայում ղեկավարում է մի վարչակազմ, որը ոչնչացնում է սեփական ժողովրդին, ուստի ոչ ոք իրենցից չպետք է ակնկալի, որ կողջունեն դա։









































