Ի՞նչ անել, որպեսզի կրթությունը լինի պահանջված: Այս հարցի շուրջ «Առաջին լրատվական»-ին իր տեսակետը հայտնեց Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակային ծրագրի կառավարման խորհրդի նախագահ, Եվրահանձնաժողովի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խմբի անդամ Նվարդ Մանասյանը:
Ըստ նրա` կրթության պահանջարկն ապահովելու համար պետք է ոչ միայն կրթությունը լինի արդիական, ծառայի ժամանակակից մարդուն, միտված լինի ժամանակակից մարդու աշխարհընկալման ձևավորմանը, այլև ճանաչելի լինի այսօրվա մարդու ներքին առանցքային պահանջմունքներին, բայց կեղծ ինքնությամբ չտարվի: «Կարծում եմ՝ կրթությունը պետք է շարունակի մնալ բնական և սեփական արեալի արմատներին ու պատմությանը հավատարիմ, բայց միևնույն ժամանակ, շատ արդիական»,- ամփոփեց Ն. Մանասյանը` որպես լավագույն օրինակ ներկայացնելով գրատպությունն ու Մխիթարյան միաբանությունը:











































