«Հոկտեմբերի 15-ին «Կոնգրես» հյուրանոցում Հարություն Առաքելյանն իր բաժին ՀՌԱԿ-ի հերթական արտահերթ համագումարն էր արել, սակայն մինչ օրս չի վճարել դահլիճի վարձակալության գումարը (100 հազար դրամ)»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Մեր տեղեկություններով` «Կոնգրես» հյուրանոցի տնօրինությունը պատրաստվում Է դատի տալ Առաքելյանին և պահանջել գումարը: Առաքելյանը, այս պատմությունից խրատված, 20-րդ արտահերթ համագումարը, որն անցկացրել Է նոյեմբերի 20-ին, հրավիրել Է հենց իր տան «մեծ դահլիճում», այսինքն՝ հյուրասենյակում` արդարադատության նախարարություն ներկայացնելով նախորդ համագումարի պատվիրակների քանակից 6 անգամ պակաս պատվիրակի մասնակցություն:
Պատահական չէր, որ իր վերջին ասուլիսում լրագրողի հարցին, թե քաղաքական դաշտում որն է իր տեղը, նա տվեց իր տան հասցեն՝ ասելով, որ իր տեղը քաղաքական դաշտում Երվանդ Քոչար 19/6 հասցեն է»:











































