Եթե Իրանը շարունակի Ֆորդոյում ուրանի հարստացումը մինչև 20 %-ով, դա կլինի ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի բանաձևի խախտում: Այս մասին հայտնել է ԱՄՆ Սպիտակ տան ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանը հայտնել է, որ սկսելու է ուրանի հարստացումը Ֆորդոյի գործարանում:
Ինչպես գրում է BBC-ն, արևմտյան երկրները գտնում են, որ ուրանի հարստացման քողի տակ Իրանը փորձում է զարգացնել միջուկային զենքը:









































