Ադրբեջանական Vesti.az-ի փոխանցմամբ, հայտնի է դարձել Ադրբեջանի գծով ԵԽԽՎ համազեկուցողներ Ժոզեֆ Դեբոնո Գրեխի (Մալթա) և Պեդրո Ագրամունտի (Իսպանիա) ադրբեջանական այցի ժամկետը։ Դա տեղի կունենա հունվարի վերջին-փետրվարի սկզբին։
Գրեխը նշել է. «Մենք պլանավորել ենք Ադրբեջան այցելել հունվարի 30-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Սակայն այցի վերջնական ժամկետը հաստատված չէ։ Այն դեռ պետք է համաձայնեցվի իմ գործընկերոջ հետ։ Այցի ծրագիրը մշակման փուլում է»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գծով ԵԽԽՎ համազեկուցողները նախորդ տարի Ադրբեջան են այցելել փետրվարի 1-3-ին՝ հանդիպելով Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի խոսնակի, արդարադատության ու ազգային անվտանգության նախարարների, ԿԸՀ նախագահի, օմբուդսմենի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։











































