News Georgia-ի փոխանցմամբ, Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի գլխավոր սանիտար Գենադի Օնիշչենկոն հայտարարել է, որ Վրաստանի ղեկավարությունը պետք է կանգնեցնի իր հուշարձանը՝ վրացական գինու որակը բարելավելու համար։
Նշվում է, որ վրացական գինու որակը բարելավվել էր այն բանից հետո, ինչ Ռուսաստանը 2006 թվականին բեռնարգելք էր դրել դրա ներկրման վրա՝ պատճառաբանելով դա վրացական գինիների ցածր որակով։ Արդյունքում, վրացական կողմը ստիպված էր եղել բարելավել սեփական գինու որակը, ինչի շնորհիվ նվաճել էր այլ շուկաներ։
Օնիշչենկոն հայտարարել է, որ վրացական իշխանությունների կողմից իրեն շքանշան շնորհելը քիչ է համարում և պնդում է իր հուշարձանը կանգնեցելու մասին։ Նա հավելել է, որ վրացական «Բորժոմի» հանքային ջուրը նույնպես վերադառնում է ռուսական շուկա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաակաշվիլին քանիցս ծաղրական տոնով շնորհակալություն էր հայտնել Ռուսաստանին իր գինիների վրա բեռնարգելք դնելու համար, ինչի արդյունքում վրացական կողմը, ինչպես արդեն նշվեց, բարելավել էր դրա որակը և գրավել նոր շուկաներ։







































