Հանրահայտ կիսապաշտպան Փոլ Սքոուլզը, ով իր մարզական կարիերան ավարտել էր անցած մրցաշրջանի վերջում, կրկին հանդես կգա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում: 37-ամյա անգլիացին «կարմիր սատանաներ»-ի կազմում կխաղա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Սքոուլզը կարող է դաշտ դուրս գալ արդեն Անգլիայի Գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում` «Մանչեսթեր Սիթի»-ի հետ մրցավեճում:
«Սքոուլզը ֆանտաստիկ որոշում կայացրեց: Ես շատ եմ տխրում երբ ֆուտբոլիստները, որոնք մեծություն են, իրենց կարիերան ավարտում են այդքան շուտ»,- նշել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը:







































