ՀՀ ԱԻ նախարարությունը «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է, որ հունվարի 8-ին, ժամը 12.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բրյուսովի փողոցի թիվ 28 շենքի 37-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը: Դեպքի մասին տեղեկացվել են «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահները:
Ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող 1932 թ. ծնված Էմմա Մելիքյանը և հանձնվել «1–03» ծառայության աշխատակիցներին:











































