Նախագահ Գուդլաք Ջոնաթանը երեկ նիգերիացիներին խնդրել է աջակցել վառելիքային դոտացիաների վերացման ծրագրին և խոստացել է նվազեցնել կառավարության աշխատավարձերը` այս կերպ փորձելով կանխել երկուշաբթի օրը պլանավորված համազգային ցույցը:
Նիգերիան հունվարի մեկին հայտարարել էր դոտացիայի վերացման մասին` այս կերպ նպատակ ունենալով կրճատել կառավարության ծախսը և վերացնել կաշառակերությունը նավթային արտադրությունում,` խթանելով արտասահմանյան ներդրումները տեղական արտադրության մեջ:
Այս պատճառով բենզինի գները գրեթե կրկնապատկվել էին, ինչի հետևանքով երկրի տարբեր հատվածներում ցույցեր էին սկսվել:
Reuters-ի հաղորդմամբ՝ առևտրական միությունները հայտնել են, որ ընդհանուր ցույց կսկսեն երկուշաբթի օրը, որին կմասնակցեն Աֆրիկայի ամենամեծ էներգետիկ սեկտորի աշխատողները: Արտադրական աղբյուրները, սակայն, հայտնում են, որ չեն կարծում, թե ցույցերը կազդեն նավթի արտահանման վրա: