Սիրիայում այսօր մեծ բազմություն էր հավաքվել՝ մասնակցելու այն 26 մարդկանց հուղարկավորությանը, ովքեր, ինչպես հայտնում են իշխանությունները, մահացել էին Դամասկոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհուրդը մեղադրել է կառավարությանը ուրբաթ օրը տեղի ունեցած պայթյունը կազմակերպելու մեջ` պնդելով, որ այդ կերպ կառավարությունը փորձել է ցույց տալ, թե իբր պայքարում է արտասահմանյան ահաբեկիչների, ոչ թե ժողովրդամետ շարժման դեմ:
Պետական լրատվամիջոցը հեռարձակել է հուղարկավորության արարողությունը:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, սգավորները արարողության ընթացքում աղաղակում էին՝ «Սիրիայի մարդիկ միասնական են», «Բնակչությունը պահանջում է Բաշար Ալ-Ասադին»:







































