Իսրայելի Յաֆֆա քաղաքում ուրբաթ օրը` Սուրբ Ծննդի երեկոյան քայլերթի ժամանակ սպանվել է ուղղափառ համայնքի առաջնորդներից մեկը` Գաբրիել Քադիսը:
BBC-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը: Ոստիկանի խոսքերով, անհայտ անձը դանակով հարվածել է Քադիսին և թաքնվել դեպքի վայրից: Գաբրիել Քադիսը Յաֆֆայում ուղղափառ քրիստոնյաների համայնքի ներկայացուցիչն էր:
Ynet կայքը հրապարակել է վկայի խոսքը, ըստ որի` հարձակումն իրականացրել է Սանտա Կլաուսի հագուստով մեկը` զինված մսագործի դանակով:
Կասկածյալների ձերբակալության մասին առայժմ որևէ հաղորդագրություն չկա: ԶԼՄ-ները հաղորդում են, որ Յաֆֆայում անցկացվող միջոցառման ժամանակ մարդիկ հագել էին Սանտա Կլաուսի հագուստ, որը դժվարացնում է հանցագործի որոնումները:
Յաֆֆայի ուղղափառ համայնքը չեղյալ է հայտարարել տոնական բոլոր միջոցառումները:









































