Եվրոգոտու և Եվրամիության տապալումը աղետալի հետևանքներ կարող է ունենալ ֆինանսական գլոբալ համակարգի համար: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հայտարարել է միլիարդատեր Ջորջ Սորոսը:
«Այսօր եվրոն պոտենցիալ վտանգ է ներկայացնում Եվրոպական միության քաղաքական ամբողջականությանը,- միլիարդատիրոջ խոսքերը մեջբերում է Business Line թերթը:- Եթե ընդհանուր արժույթը չդիմանա, այն կհանգեցնի հենց Եվրամիության անկմանը: Եվ դա աղետ կլինի ոչ միայն Եվրոպայի, այլև ամբողջ գլոբալ ֆինանսական համակարգի համար»:
Սորոսի կարծիքով՝ եվրոգոտու ճգնաժամը «ավելի լուրջ բնույթ ունի և ավելի մեծ վտանգ է պարունակում, քան 2008թ. անկումը»:
Վերջին ամիսներին Եվրոպայի տնտեսական աճը դանդաղել է պարտքային ճգնաժամի պատճառով, որը ստիպել է մի շարք երկրների կառավարություններին կրճատել պետական ծախսերը:








































