Ուրբաթ երեկոյանՍիրիայի մայրաքաղաք Դամասկոսում՝ Միդան թաղամասում, ուժեղ պայթյուն է որոտացել, կան զոհեր: Այս մասին հաղորդում է Suriya պետական հեռուստաալիքը:
Պայթյունը տեղի է ունեցել կեսօրի աղոթքից առաջ, այն լսվել է քաղաքի տարբեր մասերում:
Al-Arabiya հեռուստաալիքը հաղորդում է, որ ահաբեկչությունն ուղղված էր Սիրիայի անվտանգության ուժերի դեմ: Չճշտված տեղեկություններով՝ պայթեցվել է ականապատ ավտոմեքենա: Զոհերի թիվը չի հաղորդվում:
Վերջին երկու շաբաթների ընթացքում սա Դամասկոսում իրականացված արդեն երկրորդ պայթյունն է: Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 54, վիրավորվել ավելի քան 166 մարդ:








































