Ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր վաշինգտոնյան դիվանագիտական աղբյուրները, հայտնում է, որ ամերիկացի ազդեցիկ սենատոր Ջոն Մաքքեյնը Ամանորի նախաշեմին անձամբ նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում կոչ է արել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։
Իր նամակում Մաքքեյնը ողջունել է Ալիևի իրականացրած վերջին համաներումը, ինչի արդյունքում ազատ էր արձակվել անարդարացիորեն դատապարտված երիտասարդ բլոգեր Ջաբբար Սավալանը։
Նամակում Մաքքեյնը համառորեն կոչ է արել ազատ արձակել մնացյալ 16 քաղբանտարկյալներին, ինչպես նաև մյուս խղճի բանտարկյալներին։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին Ալիևը համաներել էր 92 դատապարտյալի։ Իսկ դրանից օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի իրավական հանձնաժողովի համանախագահներ Թոմ Լանթոսն ու Ջեյմս Մաքգովերնը Ալիևին հղած իրենց նամակում կոչ էին արել բանտերից ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներին։











































