2012 թվականն արդեն իր իրավունքների մեջ է մտնում: Նոր տարին ավանդաբար իր հետ բերում է նոր ակնկալիքներ, նոր սպասումներ:
«Առաջին լրատվական»-ը ճարտարապետ Արսեն Կարապետյանի հետ զրույցում փորձեց պարզել` նոր տարում ի՞նչ ակնկալիքներ ունեն ճարտարապետները Երևանի նորանշանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանից:
Վերջինս մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց, թե ակնկալիքն այն է, որ Տարոն Մարգարյանը շատ «ամբիցիաներ» չի ունենա, և ստեղծված վիճակը «միառժամանակ կմնա նույնը»:
«Հուսով եմ` շատ մեծ միջամտություններ չի արվի քաղաքի համար լուրջ հարցերում»,- նշեց ճարտարապետը:
Ինչ վերաբերում է անցած 2011 թ. աղմկահարույց նախագծերին` Հանրապետության հրապարակի հարևանությամբ կառուցվելիք հյուրանոցին, Հանրապետության հրապարակում կառուցվելիք թմբուկին, ճարտարապետը նկատեց, թե հուսով է` դրանք քաղաքական պատճառներով չեն կառուցվի:








































