Ինչպես տեղեկացնում է APA գործակալությունը, 2012 թվականին շահագործման կհանձնվեն երկու բարձրավոլտ հոսանքագծեր:
Ըստ APA գործակալության վրացական ծառայության` այս մասին հաղորդվում է Վրաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
«Այս գծերից մեկը կմիացնի Վրաստանի և Թուրքիայի միջև էներգետիկ համակարգերը, մյուսը` էլեկտրաէներգիա կմատակարարի Ադրբեջանից Վրաստան: Վրաստանը երկու երկրներից ավելի շատ էլեկտրաէներգիա կստանա»:
Այսպիսով` Ադրբեջանը կկարողանա նաև Թուրքիային էլեկտրաէներգիա մատակարարել:










































