Սաուդյան Արաբիայի բնակիչ Սաուդ բին Նասեր Ալ-Շահրին աղքատությունից փրկվելու համար վաճառում է որդուն: Այս մասին հաղորդում է իսրայելական մամուլը՝ վկայակոչելով Լոնդոնում լույս տեսնող Al-Sharq Al-Awsat թերթը:
Նասեր Ալ-Շահրին 20 մլն դոլարով երեխային վաճառքի է հանել Facebook սոցցանցում: Նա լրագրողներին հայտնել է, որ որդուն վաճառում է նրա մոր և քրոջ համար արժանավայել կյանք ապահովելու նպատակով, հակառակ դեպքում նրանք բոլորն աղքատության կմատնվեն:
Ավելի վաղ նա ղեկավարում էր «պարտքեր հավաքելու և կոմերցիոն վեճեր կարգավորելու» բիզնեսը, սակայն դատարանը այն համարել է անօրինական և նրանից վերցրել առևտուր անելու արտոնագիրը:
Վաճառելով երեխային՝ նա հույս ունի բարելավել իր ֆինանսական վիճակը: Ընդ որում, նա նշել է, որ պատրաստվում է դատարանի միջոցով օրինականացնել այդ գործարքը:









































