Ձայների վերջնահաշվարկով Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միտտ Ռոմնին հանրապետականների ներկուսակցական նախագահական արշավում դարձել է առաջատար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ձայների 99%-ի հաշվարկով Ռոմնին զիջում է Փենսիլվանիայի նախկին նահանգապետ Ռիք Սանտորումին: Այժմ նշվում է, որ Ռոմնին 8 ձայնի առավելությամբ առաջ է անցել Սանտորումից:
Սա համարվում է կուսակցությունների կողմից նախագահական թեկնածուների որոշման առաջին փուլը: Որոշված թեկնածուն էլ կլինի դեմոկրատ Բարաք Օբամայի մրցակիցը:
Առաջին պաշտոնական քվեարկությունը կլինի հունվարի 10-ին Նյու Հեմփշիրում: Ավելի վաղ Արիզոնայի հանրապետական սենատոր և 2008 թ. ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոն Մաքքեյնը հայտարարել էր, որ պաշտպանելու է Ռոմնիի թեկնածությունը:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունեանան 2012 թ. նոյեմբերի 6-ին:








































