Երաշտի պատճառով արտակարգ իրադրություն է հայտարարվել բրազիլական հարավային Ռիու-Գրանդի-դու-Սուլ նահանգի 32 քաղաքներում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Տեղումների քանակը դեկտեմբերին 60 տոկոսով ցածր է եղել նորմայից: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ այս տարածաշրջանում մոտակա օրերին չոր եղանակը կպահպանվի:
Այս ամենի հետ մեկտեղ՝ Բրազիլիայի հարավ-արևելքը շարունակում ենթարկվել ջրհեղեղների և սողանքների: Մինաս-Ժերայս նահանգի 52 քաղաքներում արտակարգ իրադրություն է հայտարարվել:








































