Տոնական օրերին ղարաբաղաադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվել, սակայն թվային կոնկրետ տվյալները դեռևս ճշգրտման փուլում են և կհրապարակվեն առաջիկա օրերին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում ՊՆ կներկայացնի ինչպես տոնական օրերին, այնպես էլ անցած տարվա ողջ ընթացքում ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հրադադարի ռեժիմի խախտման բոլոր դեպքերի թվային տվյալները:
Հարցին՝ այլ տարիների համեմատությամբ, գոնե մոտավոր պատկերով, սահմանին պակա՞ս, թե՞ ավելի թվով խախտումներ են արձանագրվել, Դավիթ Կարապետյանը միայն պատասխանեց, որ խախտումներ, այո, եղել են:









































