Հունվարի 1-ին` ժամը 14.30-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Սարալանջի փողոցում բախվել է գովազդային ցուցանակի սյանը:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ վթարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:









































