«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է «Գրավիր Ուոլ Սթրիտը» շարժման 60-ից ավելի ակտիվիստներ, երբ Ամանորի գիշերը ցուցարարները փորձել են վերադառնալ Մանհեթենի Զուկոտի այգի՝ հեռացնելով անվտանգության պատնեշները:
Reuters-ի փոխանցմամբ, Նյու Յորքի ոստիկանությունը հայտնել է ոստիկանության մեկ ծառայողի ուղղությամբ մկրատով հարձակում կատարելու մեջ: Հարձակման պատճառով ոստիկանության ծառայողը ստացել է ձեռքի վնասվածքներ:
Նյու Յորքի ոստիկանության հաղորդմամբ, այլ ցուցարարների ներկայացվել է հասարակական վարքի խախտման, օրինազանցության և խոչընդոտներ ստեղծելու մեղադրանքներ:
Ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ հարյուրավոր ցուցարարներ որոշել են Ամանորը նշել՝ վերադառնալով Զուկոտի զբոսայգի, որտեղից անցյալ տարվա սեպտեմբերին սկսվել է տնտեսական անհավասարության դեմ ուղղված «Գրավիր Ուոլ Սթրիտը» շարժումը:
«Գրավիր Ուոլ Սթրիտը» շարժման կազմակերպիչները հորդորել են ցուցարարներին որպես «Ամանորյա խոստում» վերագրավել Մահնեթենում գտնվող զբոսայգին:
Ըստ VOA-ի, շարժման կայքում ներկայացված տեղեկությունների համաձայն, ձերբակալությունների սկզբից առաջ ցուցարարները տոնածառի լույսեր են կախել և պարել քանդված բարիկադների վրա:









































