2011 թ. գլխավոր ձեռքբերումը, ըստ Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի, արտահանմանն ուղղված արդյունաբերության զարգացման ռազմավարության քաղաքականության մշակումն է:
«Կարևոր էր, որ շուկան, ներքին և արտաքին ներդրողները, կողմնորոշիչներ ստացան, թե մոտակա 20 տարում ՀՀ տնտեսության արտահանման ուղղվածություն ունեցող որ ճյուղերը պետք է զարգանան, որտեղ կարող են ներդրում անել»,- ասաց Ա. Ղազարյանը:
Անդրադառնալով 2011թ. խնդիրներին` միության նախագահը նշեց, որ դրանք շատ են` ստվերային տնտեսության դեմ պայքարը պետք է ավարտին հասցվի, որով վերջնական արդյունքներ չունենք, վարչարարության կատարելագործման խնդիրները բավարարում են, բայց մասամբ և այլն:









































