Այն, ինչ հասցրել եմ արել անցնող տարում, բոլորը տեսել են, բոլորը գիտեն: Սպասենք Նոր տարուն, որից հետո կլինեն նոր վիդեոներ, նոր համերգներ, նոր ոճի` ավելի շատ ժողովրդականին մոտ երգեր, ձայնագրություններ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, պարմելով անցնող տարվա անելիքների ու 2012թ. ծրագրերի մասին, ասաց երգիչ Արամեն:
Հարցին` ի՞նչ ծրագրեր ունի 2012թ. երգիչը, վերջինս պատասխանեց, որ նոր տեսահոլովակ է պատրաստում, որը կթողարկվի արդեն Ամանորից հետո:
«Տեսահոլովակը կնկարահանվի «Իմ արև» երգի հիման վրա: Մի տեսահոլովակ էլ կնկարահանվի հունվարին, գարնանը լինի պրեմիերան»,- տեղեկացրեց երգիչը` նշելով, որ ժողովրդական ոճում գրված երգն արդեն պատրաստ չէ, բայց շրջանառության մեջ դեռ չկա:
Երգիչը մինչև օգոստոս պլանավորել է արդեն իր հյուրախաղերը. «Համերգներով մյուս տարի հանդես կգամ Արգենտինայում, Ռուսաստանում, Բեյրութում, Բրազիլիայում, եվրոպական մի քանի քաղաքներում»,- ասաց նա:









































