Եթե ամեն տարի մեր բարի մաղթանքներից մի փոքրիկ մաս կատարվի, որովհետև ամբողջությամբ կատարվելն անիրատեսական է, կարծում եմ` տարեցտարի ավելի երջանիկ կլինենք:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, շնորհավորելով հայ ժողովրդի Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթեց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Նա մաղթեց, որ յուրաքանչյուրի համար իր ամենակարևոր ու բաղձալի ցանկությունն այս տարի կատարվի:








































