Անցնող տարին հաջողությունների ու հաղթանակների տարի հաստատ չես անվանի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:
«2011-ին մեր քաղաքացիների կյանքում ոչինչ դեպի լավը չփոխվեց, տրվեցին չափազանց բարձրագոչ խոստումներ, մեկնարկեց իշխանության և Հայ ազգային կոնգրեսի միջև երկխոսությունը, բայց այդ այդ ամենի արդյունքում քաղաքական համակարգում առկա խնդիրները մնացին չլուծված, իսկ որ ավելի տեսանելի է՝ պարզապես մարդկանց խնդիրները մնացին չլուծված: Որևէ բեկում՝ ո՛չ արտաքին, ո՛չ ներքին քաղաքականության մեջ տեղի չունեցավ, հետևաբար ես խորապես կիսում եմ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն միտքը, որ 2011-ը պարտության տարի էր: Մենք իրավունք չունեինք այսքան խնդիրների բեռով երկրում այսպիսի կառավարում իրականացնել»,- ամփոփեց պատգամավորը:









































