Թուրքիան ներողություն է խնդրել Իրաքի հետ սահմանին գտնվող քրդական գյուղին օդային հարված հասցնելու համար, որի ժամանակ զոհվել էին 35 խաղաղ բնակիչներ: Այս մասին հաղորդում է Газета.ru կայքը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդական գյուղի վրա կազմակերպված գրոհն անվանել է «դժբախտ պատահար»: Նա հայտարարել է, որ թուրք զինվորականները միայն հարձակումից հետո են հասկացել, որ սխալվել են` խաղաղ բնակիչներին գրոհայինների հետ շփոթելով:
Ցավակցություններ է հայտնել նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» կոչ է արել քրդերին պատժել բոլոր նրանց, ովքեր մեղավոր են այս սպանությունների մեջ:











































