Monday, 29 06 2026
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան

Մեզ համար յուրաքանչյուր զինվորի կյանքը և առողջությունը շատ թանկ է. Ս. Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել ամանորյա ու սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

Ստորև ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ.

«Սիրելի զինվորներ, սպաներ, փառապանծ ազատամարտիկներ, սիրելի հայրենակիցներ
Նոր Տարվա նախաշեմին մեզանից յուրաքանչյուրը հետադարձ հայացք է գցում անցնող տարվան, վերլուծում կատարած աշխատանքը և ծրագրում հաջորդ տարվա անելիքները:

2011թվականը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի համար ձեռքբերումների պահպանման և թերացումների նվազեցման տարի էր: Անցնող տարում հայոց բանակը պատվով կատարեց իր մարտական խնդիրները և ապահովեց մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ արարումը: Արդիական սպառազինությամբ համալրման, միջազգային ռազմական համագործակցության խորացման, ռազմակրթության ոլորտում բարեփոխումների շնորհիվ Զինված ուժերի մարտունակությունը 2011թվականին ավելի է բարձրացել:

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն ընդլայնել են իրենց առաքելությունը միջազգային անվտանգության ապահովման գործողություններին` արժանանալով գործընկեր պետությունների բարձր գնահատականին:

2011թվականը դժվարին, բայց արժանապատիվ տարի էր հայոց բանակի համար: Հակառակորդի հետ շփման գծում արձանագրվել է լարվածության շարունակական ավելացում: Պետության սահմանները անառիկ պահելու գործում մեր հաջողությունները ձեռք են բերվել առաջին գծում ծառայություն իրականացնող զինվորների, սպաների ու պայմանագրային ծառայողների հերոսական ծառայության, ինչպես նաև թիկունքային ապահովումն իրականացնող ստորաբաժանումների արդյունավետ աշխատանքի շնորհիվ:

Ջերմորեն ողջունում եմ երկրի սահմաններն անառիկ պահող բոլոր զինվորներին, մաղթում նրանց առողջություն և նորանոր հաղթական դրվագներ:
Ողջունում և խորին շնորհակալություն եմ հայտնում հայոց բանակի բոլոր զինվորների ծնողներին: Սիրելի ծնողներ, հպարտացե՛ք ձեր որդիներով, քանզի ձեր և հասարակության մյուս բոլոր անդամների պաշտպանությունը ապահովում են ձեր քաջ որդիները:

Ողջունում ու շնորհակալություն եմ հայտնում նաև հայոց բանակի սպաներին: Պարոնա՛յք սպաներ, դուք, որ ձեր կյանքը կապել եք Հայրենիքի պաշտպանության հետ, անցնող տարում պատվով կատարեցիք ձեր ծառայողական պարտականությունները և ապահովեցիք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գործառույթների պատշաճ կատարումը:

Լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Արցախյան պատերազմը հաղթանակած ու բանակի ակունքներում կանգնած ազատամարտիկներին: Սիրելի մարտական ընկերներ, ձեր նվիրումի ու զոհաբերության գնով ձեռքբերված հաջողությունները այսօր քաջալերում ու պարտավորեցնում են հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորներին:

Սիրելի հայրենակիցներ, 2011թվականը նաև դժվարությունների տարի էր: Զինված ուժերում, ցավոք, արձանագրվել են բացթողումներ, սխալներ ու դժբախտ դեպքեր, որոնք երբեմն արժեցել են մարդկային կյանքեր: Մեզ համար յուրաքանչյուր զինվորի կյանքը և առողջությունը շատ թանկ է: Այս պահին իմ կարեկցանքի խոսքերն եմ հղում հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելիս զոհված զինվորների ծնողներին. գիտակցում եմ, որ նրանց չի կարող սփոփել մահվան ելքով դեպքերի նվազման որևէ վիճակագրություն: Խոնարհվում եմ հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը զոհած զինվորների հիշատակի առաջ անուն առ անուն:

Զինված ուժերը մարտունակ պահելը ամենօրյա աշխատանք ու դժվարին ծառայություն է պահանջում: Խոսելով անցնող տարում արձանագրված հաջողությունների մասին` չենք կարող չնկատել, որ դեռևս շատ անելիքներ կան, որպեսզի մեր ժողովրդի համար հպարտություն ու հաղթանակ ապահոված բանակը շարունակի վայելել հասարակության անվերապահ վստահությունը:

Որպես պաշտպանության նախարար, հավաստիացնում եմ, որ պաշտպանական բարեփոխումները կան և մնալու են իմ անմիջական ուշադրության ներքո, և մենք հասնելու ենք այն շեմին, որը կապահովի մեր ժողովրդի անվտանգ զարգացումը առաջիկա տասնամյակների համար: Այս ամենի համար պետք է ունենանք վստահություն սեփական ուժերի նկատմամբ և հավատ ապագայի հանդեպ:

Սիրելի հայրենակիցներ

Սրտանց շնորհավորում եմ ձեզ` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում եմ երջանկություն ու լավատեսություն վաղվա օրվա նկատմամբ:

Շնորհավորանքի առանձնահատուկ խոսքեր եմ ուղղում ամանորյա գիշերը մարտական հերթապահություն իրականացնող բոլոր զինծառայողներին` մաղթելով նրանց տոկունություն ու խաղաղ ծառայություն, իսկ նրանց ծնողներին` քաջառողջություն ու բարօրություն:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում