Ռուսաստանի Տյումեն քաղաքում կայացավ թենիսի միջազգային մրցաշար, որին մասնակցում էր նաև Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը: 18-ամյա թենիսիստուհին կարողացավ հասնել մինչև 3-րդ փուլ:
Դրանից հետո Անին, ով նախորդ շաբաթվա արդյունքներով զբաղեցնում էր 575-րդ տեղը, կանանց թենիսի միջազգային վարկանիշային աղյուսակում առաջադիմեց 24 հորիզոնականով և հանգրվանեց 551-րդ տեղում:









































