USA Today/Gallup–ի հարցման արդյունքում պարզվել է, որ 2011 թվականին ամերիկացիներն ամենաշատը հիացել են նախագահ Օբամայով և պետքարտուղար Քլինթոնով:
USA Today-ը գրում է, որ նրանցից յուրաքանչյուրը գլխավորում է իր կատեգորիայի լավագույն տասնյակը:
62-ամյա Լինդա Դինկոն ասել է, որ նշել է նախագահի և Հիլարի Քլինթոնի անունները՝ վերջիններիս «խելամտության և խստության համար»:
Դեկտեմբերի 15-18-ը կայացած հարցման արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցնում է նախկին նախագահ Բուշը:
Առաջին տիկին Միշել Օբաման երրորդ տեղում է, իսկ չորրորդ տեղում Սառա Փեյլինն է:
Հարցմանը մասնակցել են 1019 ամերիկացիներ։








































