ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են մինչև 2021 և 2025 թվականները գազի մատակարարումների շուրջ։ Այս մասին հայտարարվել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի միջև հանդիպումից հետո։
Պուտինն ընդգծել է, որ իրենք պայմանավորվել են տևական ժամանակով՝ մինչև 2021 և մինչև 2025 թվականը Թուրքիային ռուսական գազ մատակարարելու շուրջ։ Կողմերը ստորագրել են 3 փաստաթուղթ, որոնք առնչվում են Թուրքիային ռուսական գազի մատակարարմանը։











































