«Շախտյոր»-ի պաշտոնական կայքում անցկացվել է հարցում` որոշելու թիմի`2011 թվականի լավագույն կազմը: Լավագույն հենակետային կիսապաշտպան է ճանաչվել Հենրիկ Մխիթարյանը:
Հարցմանը մասնակցել են 1590 երկրպագուներ: Երկրորդ տեղում 345 ձայնով (21,70%) հայտնվել է բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոն, իսկ անվանակարգում հաղթող է ճանաչված Հենրիկ Մխիթարյանը ստացել է 1000 ձայն (62.89%):
Այսպիսով` հենց այս երկու ֆուտբոլիստներն էլ կազմել են լավագույն հենակետայինների զույգը, սակայն, մրցույթի կանոններով, նրանք հետագայում չեն կարող առաջադրվել լավագույն հարձակվողական ոճի կիսապաշտպանի որոշման համար կազմակերպված քվեարկությանը:
Լավագույն հենակետային որոշման նպատակով ձայները բաշխվեցին հետևյալ կերպ`
1. Հենրիկ Մխիթարյան – 1000 ( 62.89% )
2. Ֆերնանդինյո – 345 (21,70%)
3. Թոմաշ Հյուբշման – 79 (4,97%)
4. Ռոման Եմելյանով – 50 (3,14%)
5. Տարաս Ստեպանենկո – 36 (2,26%)
6. Բրունո Ռենան – 34 (2,14%)
7. Վիտալի Վիցենեց – 28 (1,76%)
8. Ալեքսեյ Գայ – 18 (1,13%)








































