Thursday, 04 06 2026
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել
22:45
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 6 խաղափուլից հետո
21:30
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը
20:45
ՊՍԺ-ի երկրպագուն Բուդապեշտը շփոթել է Բուխարեստի հետ և բաց թողել ՉԼ եզրափակիչը
19:00
Աթլետ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ում
15:15
Կարեն Խաչանովը ավարտեց մրցելույթները «Ռոլան Գարոս»-ում
11:30
Սամվել Ազիբեկյանը 4-8-րդ տեղերն է բաժանել միջազգային շաշկու կայծակնային ժամանակակարգով խաղի մրցաշարում
23:50
ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող
21:09
Forbes-ը հրապարակել է մինչև 25 տարեկան ամենահարուստ մարզիկների ցանկը
13:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում է 16 հայ շախմատիստուհի
Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում
18:10
Մեսսին՝ ԱԱ-2026-ում․ Արգենտինան հաստատել է «աստղային կազմը»
14:20
Մեզ համար այս չեմպիոնությունը երկար սպասված էր. Արթուր Սերոբյան
12:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները անհատական ԵԱ-ում
21:50
Նեյմարը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մինչև երեք շաբաթ

Ես sovsport.ru-ի քվեարկությանը լուրջ չեմ վերաբերվում

«Առաջին լրատվական»-ի բացառիկ հարցազրույցը այս օրերին Լոս-Անջելեսում բնակվող իր հայրական տանը հյուրընկալած Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ:

-Յուրա, «Կրասնոդար»-ի պաշտոնական կայքում անց է կացվում հարցում` ակումբի կազմում 2011թ. լավագույն ֆուտբոլիստի որոշման նպատակով: Առայժմ 6890 քվեների 71%-ը քո օգտին է: Դու քեզ համարո՞ւմ ես քո ակումբի կազմում լավագույնը:

– Ես չեմ ուզում ինձ առանձնացնել մնացած ֆուտբոլիստներից, քանի որ ճիշտ չի լինի:Թիմային սպորտում շատ դժվար է մեկին առանձնացնել, բայց ես շատ շնորհակալ եմ երկրպագուներին, որ ինձ սիրում ու հարգում են:

-«Կրասնոդար»-ն ինչպե՞ս է պատրաստվում մրցաշրջանի աշնանային փուլին: Հայտնի է, որ հունվարի 8-ից թիմն ուսումնամարզական հավաք կանցկացնի Թուրքիայում:

-Մենք մեր հավաքներն անցկացնելու ենք Բելեկում: Շատ լավ ենք պատրաստվում: Մենք ամրապնդվել ենք 9-րդ տեղում:

– Sovsport.ru-ն դադարեցրեց քվեարկությունը քո օգտին և պատճառաբանեց, որ կային «կեղծ» քվեներ: Ի՞նչ կարծքի ես այդ մասին:

-Ես այդ կայքով քվեարկությանը լուրջ չեմ դարձնում, քանի որ կայքով քվեարկություններն այլ են, և որոշումն, ինչպես միշտ, իրենք են կայացնում:

-Կարծո՞ւմ ես, որ անկեղծ ու անաչառ չեն:

-Եթե կեղծիք եղել է, ապա ես չեմ կարծում, որ միայն իմ օգտին է եղել, քանի որ նույնը յուրաքանչյուր ֆուտբոլիստի օգտին կարող է արվել: Ես կլինեմ առաջին մարդը, որ կասեմ, որ ես չեմ Ռուսաստանի առաջնության լավագույն խաղացողը, քանի որ այնտեղ կան Դումբիան, Վորոնինը, որոնք շատ լավ ֆուտբոլ են խաղում: Ես անձամբ իմ ձայնն իրենց կտամ, քանի որ իրենք են Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստները և բարձրակարգ թիմերում խաղում են բարձրակարգ ֆուտբոլ:

-Քո Ֆուտբոլային կյանքում ամենամեծ ներդրումն ո՞վ է ունեցել:

-Իմ հայրը, քանի որ ինքն իմ և եղբորս հետ փոքր տարիքից զբաղվել է ֆուտբոլով:

– Յուրա´, ո՞վ է քո ֆուտբոլային կուռքը:

-Իմ ֆուտբոլային կուռքը եղել է Տիերի Անրին և բրազիլացի Ռոնալդոն:

– Ձմեռային տրանսֆերային պատուհանից հետո կմնա՞ս «Կրասնոդար»-ում:

-Չգիտեմ կմնամ, թե չեմ մնա. դա «Կրասնոդար»-ի որոշումն է: Բայց քանի որ ես «Կրասնոդար»-ի ֆուտբոլիստ եմ և 2.5 տարվա պայմանագիր ունեմ, ոչինչ ասել չեմ կարող:

– Որքանո՞վ են հավաստի այն տեղեկությունները, որ քեզ իրենց կազմում ցանկանում են տեսնել Մոսկվայի «ԲԿՄԱ»-ն ու Լոնդոնի «Տոտտենհեմ»-ը:

– Անկեղծ ասած ես շատ ուրախ եմ, որ այդպիսի խոսակցություններ կան, բայց կրկնում եմ, որ ես «Կրասնոդար»-ի ֆուտբոլիստ եմ և մնացած խոսակցությունների մասին չեմ ուզում ինչ-որ բան ասել, քանի որ դա գեղեցիկ չի լինի «Կրասնոդար»-ի տեսանկյունից:

– Ո՞րն է քո երազանքի ակումբը:

-«Արսենալ»-ը և «Ռեալ Մադրիդ»-ը:

– Իսկապես, աննախադեպ էր տարին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար, և, բնականաբար, քո մասնակցությունն այնտեղ անուրանալի նշանակություն ունի: Քո կարծիքով ո՞րն է հավաքականի հաջողության գաղտնիքը և ո՞ր պահը հավաքականի համար դարձավ շրջադարձային, բեկումնային:

-Իմ կարծիքով այն սկսվեց Իռլանդիայի հետ տնային խաղից, քանի որ հենց այդ խաղից մենք վստահություն ձեռք բերեցինք և ապացուցեցինք մեր ժողովրդին, որ կարող ենք լավ ֆուտբոլ խաղալ և հաղթել: Իսկ իմ` Հայաստան գնալը ճիշտ որոշում էր և օգնեց հավաքականին: Ես շատ ուրախ եմ այդ կապակցությամբ: Հպարտ եմ, որ հայ ժողովուրդն ուրախանում է մեր հավաքականով:

-Հայաստանի հավաքկանում ավելի մեծ է կատարողների՞, թե՞ մարզչի դերը:

-Երկուսն էլ կարևոր են, որովհետև եթե մարզիչը լավը լինի, կատարողն էլ լավը կլինի:

– Ո՞րն է հավաքականում քո ամենադժվար խաղը:

– Ամենադժվարը եղել է Ռուսաստանի հետ խաղը` Սանկտ-Պետերբուրգում: Ամենադժվարը կարելի համարել նաև Ռուսաստանի հավաքականի հետ տնային խաղը, քանի որ ես ծանր վնասվածք ունեի և ինձ համար շատ դժվար էր: Ամբողջ խաղը ցավերով խաղացի:

-Իսկ ո՞րն ամենահիշարժան պահը քեզ համար:

-Ամենահիշարժան պահն ինձ համար Մակեդոնիայի հավաքականի հետ արտագնա խաղն էր, որի ժամանակ հավաքականում իմ առաջին գոլը խփեցի: Ինձ համար բոլոր խաղերն էլ հիշարժան են:

– Արդյո՞ք 2014 թ. Աշխարհի առաջնության ընրական փուլը հաղթահարելի է Հայաստանի հավաքականի համար:

-Շատ դժվար է, քանի որ մենք շատ ուժեղ մրցակիներ ունենք: Ամեն ինչ կանենք, որ լավ ֆուտբոլ խաղանք, և վստահ եմ, որ եթե շարունակենք նույն կերպ խաղալ, կարող ենք լինել Աշխարհի առաջնության մեր ընտրական խմբի առաջատարը:

-Հավաքականը գերազանց ֆուտբոլ է ցուցադրում, սակայն ակումբները եվրոպական մրցասպարեզում թույլ ելույթներ են ունենում: Ի՞նչը Հայաստանում կարող է դառնալ ակումբային ֆուտբոլի զարգացման խթան:

– Կարծում եմ, որ մեր ֆուտբոլն անպայման պետք է զարգանա հենց Հայաստանում: Հավաքականի ցուցադրած խաղը կոգևորի մեր ֆուտբոլիստներին, և նրանք ավելի լուրջ մոտեցում կցուցաբերեն, քանի որ 1-2 տարի առաջ Հայաստանում ֆուտբոլիստները չէին ընդունում ֆուտբոլը որպես աշխատանք, այլ ընդունում էին որպես զբաղմունք: Բայց հիմա բոլորն էլ տեսնում են, որ ֆուտբոլով կարող են մեծ գումարներ վաստակել:

-Ինչպիսի՞ն էր 2011 թվականը Յուրա Մովսիսյանի համար:

-2011-ը լավ տարի էր: Դժվար է ասել` շատ լավ էր կամ շատ վատ, քանի որ կարող էր նաև ավելի վատ լինել: Բայց ես ուրախ եմ այս տարվա ձեռքբերումներով և ամեն ինչ կանեմ, որ հաջորդ տարին ավելի լավը լինի, քան 2011-ը:

-Ի՞նչ սպասելիքներ ունես 2012 թվականին:

-2012 թվականի առաջին սպասելիքը կլինի մարտ ամսին իմ երեխայի ծննունդը:

-Քո Ամանորյա մաղթանքը հայ ժողովրդին ու հայ ֆուտբոլասերին:

-Մաղթում եմ բոլորին հաջողություն և առողջություն և մեզ բոլորիս ցանկանում եմ նորանոր հաղթանակներ:

Լուսանկարը՝ armsport.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում