YouTube-ում հայտնված տեսանյութը մեծ հետաքրքրություն է առաջացրել և հայտնի է դարձրել շանը, որը կարողանում է աստիճաններով իջնել առջևի թաթերի վրա:
Շան տերը, ով, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա նահանգից է, ասել է, որ մինչև Սուրբ Ծնունդը չգիտեր շան հետաքրքիր ունակությունների մասին:
Mail Online-ը գրում է, որ դեկտեմբերի 25-ին նա որոշել է շանը Սանտա Կլաուսի հագուստ հագցնել: Հենց այն պահին, երբ շունն արդեն այդ հագուստով է եղել, հանկարծակի ցատկել է և սկսել առջևի թաթերի վրա իջնել աստիճաններով:









































