Արևելյան Սիբիրում տեղի ունեցած երկրաշարժը, որը մի քանի շրջաններում զգացվել է, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության սկզբնական տվյալների համաձայն, չի հանգեցրել զոհերի կամ ավերածությունների: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Կենսագործունեությունը խախտված չէ, ջերմությունը և լույսը նորմալ վիճակում են, զոհեր և ավերածություններ չկան»,- հայտնել է Տուվայում արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Եվգենի Պորտնյագինը:
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի արևելքում` Մոնղոլիայի սահմանի մոտ, տեղի է ունեցել 6,5 մագնիտուդով երկրաշարժ: