Ericsson ընկերության տվյալներով, 2020 թվականին մոտ 50 միլիարդ գործող էլեկտրոնային սարքավորումներ համացանցի հետ փոխհամագործակցելու են բջջային օպերատորների կամ ինտերներտ-մատակարարների միջոցով: Դրանց թվում են համակարգիչները, բջջային հեռախոսները, նոութբուքերը, հեռուստացույցները և այլ էլեկտրոնային սարքավորումներ:
Ընկերությունում ասում են, որ ժամանակակից էլեկտրոնային սարքավորումների մեծ մասը դառնալու է բջջային և հնարավորություն է ստանալու մուտք գործել համացանց: Ցանցային հնարավորությունները թույլ են տալու մուտք ունենալ ամեն տեղ, և ներկայիս տնային բոլոր սարքավորումներն աշխատելու են ցանցի հետ:
Ինչպես հաղորդում է Cybersecurity-ը, ընկերությունը զգալի առաջընթաց կանխատեսում է M2M-միացման (Mashine-to-Mashine) բնագավառում, երբ մեկ սարքը միանալու է մյուսի հետ և տվյալներ է հաղորդելու առանց մարդու միջամտության:
Այժմ միացումների մեծամասնությունը սահմանափակված է մարդկանց կողմից: Ապագայում ստեղծվելու է սարքավորումների նոր դաս, որոնք ի վիճակի են լինելու «խոսել» միմյանց հետ առանց մարդու միջամտության:








































