Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը քննադատել է Ֆրանսիային՝ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ.
«Այդ օրինագծի ընդունումը վկայում է տնտեսական ճգնաժամերի ժամանակաշրջանում ցուցաբերած այլատյացության ու խտրականության մասին։ Փարիզի որոշումը չի մնա անպատասխան։ Անարդար եմ համարում խոսքի ազատության դեմ ուղղված ջանքերը, թուրք ազգի պատմության սևացման փորձերը։ Հայերի հետ համատեղ պատմական արխիվների ուսումնասիրման վերաբերյալ Թուրքիայի կոչը շարունակում է մնալ ուժի մեջ»։









































