РИА Новости-ի փոխանցմամբ, Ռուսաստանից ցամաքային զորքերի համար նախատեսված զինատեսակների ներկրողների ցանկում Ադրբեջանը զբաղեցրել է 5-րդ տեղը։ Այս մասին հայտարարել է Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի (ЦАМТО) գլխավոր տնօրեն Իգոր Կորոտչենկոն։
Նշվում է, որ այս տարվա ամռանն Ադրբեջանը ձեռնամուխ է եղել ռուսական արտոնագրի հիման վրա АК-74М ինքնաձիգների փորձնական արտադրությանը։ Ադրբեջանում դրանց զանգվածային արտադրությունը մեկնարկել է այս տարվա 4-րդ եռամսյակին։
Համապատասխան պայմանագիրը Рособоронэкспорт-ի և Ադրբեջանի միջև կնքվել է 2010 թվականին՝ 10 տարով։ Ընդհանուր առմամբ, արտադրվելու է 120,000 ինքնաձիգ։
Ռուսական զենքի ներկրման լավագույն քառյակում ընդգրկվել են Վենեսուելան, Հնդկաստանը, Ղազախստանը և ԱՄԷ-ն։ 6-րդ տեղում Ուգանդան է, ապա գալիս են Բանգլադեշը, Չինաստանը, Ուրուգվայը և Թուրքմենստանը։







































