Հունվարի 3-13-ը Սանկտ Պետերբուրգի պետական մանկական սառցե թատրոնը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա ամանորյա մանկական ներկայացումներով: «Ձյունե թագուհին» բեմադրվել է Հանս Քրիստիան Անդերսենի «Կայն ու Գերդան» հեքիաթի հիման վրա, իսկ «Շչելկունչիկը»` Հոֆմանի «Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը» ստեղծագործության հիման վրա: Երաժշտության հեղինակն է Պ. Չայկովսկին:
Բացի այդ` Սառցե թատրոնը հունվարի 6-ին և 7-ին ուրախ տրամադրություն կապահովի մանուկների համար` նրանց պարգևելով տոնական համերգ: Հայկական սիրված երգերի հիման վրա դերասանները կբեմադրեն «Սառցե մանրապատումներ» շարքը:











































