Դեկտեմբերի 27-ին` ժ. 01.10-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին-Արմավիր մայրուղու 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ֊ 21015» մակնիշի 28 ԼՏ 083 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու հարվածել ճամփեզրի պատնեշին, ինչի հետևանքով ուղևոր, 1991թ. ծնված Նարեկ Ավետիսյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ վարորդ, 1989թ. ծնված Արման Սաֆարյանը և ուղևոր` 1989թ. ծնված Կարեն Ավետիսյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էջմիածին քաղաքի հիվանդանոց:
Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են ծանր:







































