Louis Vuitton բրենդի ներկայացուցիչները հայց են ներկայացրել Warner Bros ընկերության դեմ` ֆիլմում Louis Vuitton–ի պայուսակը օգտագործելու համար:
Hangover 2 ֆիլմի մի հատվածում դերասանը Diophy ընկերության արտադրած պայուսակով մոտենում է ընկերոջն ու նշում, որ պայուսակը Louis Vuitton է: Վերջինս էլ դժգոհում է, որ ֆիլմում շոշափվել է իր ընկերության անունը, բայց ցուցադրվել է այլ բրենդի պայուսակ:
The Wrap կայքը գրում է, որ ընկերությունը հայցը ներկայացրել է ֆիլմի՝ էկրաններին ցուցադրվելուց հետո: Սակայն վարձույթից հետո ֆիլմը ձայնագրվել է DVD–ով` առանց որևէ փոփոխության:
Hangover 2 ֆիլմն էկրան է բարձրացել 2011 թվականին: Նրա վարձույթից ստացվել է 581 մլն դոլար եկամուտ, մինչդեռ նրա բյուջեն կազմել է 80 մլն դոլար: