Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը նոր մանրամասներ է հրապարակել «Անդրանատոլիական» գազատարի վերաբերյալ, որի կառուցման և համապատասխան կոնսորցիումի ստեղծման մասին թուրք-ադրբեջանական հուշագիրը կնքվել է այսօր, Անկարայում։
Յըլդըզը հայտարարել է, որ «Անդրանատոլիական» գազատարի կառուցումն արժենալու է 5 միլիարդ դոլար. «Այդ նախագիծը կյանքի կկոչվի առաջիկա 5 տարիներին։ Այս նախագծի կյանքի կոչվելու դեպքում Nabucco գազատարի նախագծի շրջանակներում Վրաստանի սահմանից եկող ադրբեջանական գազը այդ գազատարով կհասցվի մինչև Բուլղարիայի սահման։ «Անդրանատոլիական» գազատարի կառուցման վերաբերյալ ստեղծվելիք կոնսորցիումի 20 տոկոսը բաժին է ընկնելու թուրքական BOTAŞ և TPAO ընկերություններին, իսկ 80 տոկոսը՝ ադրբեջանական SOCAR-ին»։








































