Դեկտեմբերի 25-ին փլուզվել է Կոլիզեյի պատի ոչ մեծ հատված: Ինչպես հայտնում է Carriere della Sera-ն, պատի այդ հատվածը փլուզվել է զբոսաշրջիկների ներհոսքի պատճառով, որոնց Սուրբ Ծնունդի առթիվ թույլ էր տրվել անվճար այցելել ամֆիթատրոն: Միջադեպի մասին Հռոմի ոստիկանությանը հայտնել են զբոսաշրջիկները:
Պարբերականը նշում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Կոլիզեյի տնօրեն Ռոսել Ռեայի խոսքերով, պատի հենց այդ հատվածը նախատեսված էր վերականգնել 2012 թվականին:
Այսպիսի փոքր փլուզումներ Կոլիզեյում հաճախ են լինում: 2010 թվականի մայիսին փլուզվել էր պատի մեկ այլ հատված: Մասնագետները նշում են, որ Կոլիզեյի պատերին կա մոտ 3000 ճաք:









































