Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությունն ու շարքային անդամները Ամանորը տոնելու են համաձայն ավանդույթի:
Կեսգիշերից հետո վերջիններս հավաքվելու են Մարտիրոս Սարյանի արձանին հարող պուրակում, միմյանց շնորհավորելու և մաղթելու ընդդիմության առանցքային՝ իշխանափոխություն և Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու գաղափարի իրականացում։
Այս ավանդույթը ձևավորվել է 2008թ. նախագահի ընտրությունից հետո Սարյանի արձանին հարող պուրակում «քաղաքական զբոսանք» կոչվող բողոքի ակցիայի հիման վրա։









































