Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին այցելել է Մարտակերտ քաղաք և մասնակցել նորակառույց շրջանային հիվանդանոցի բացման հանդիսավոր արարողությանը:
Բակո Սահակյանը կարևորել է նոր հիվանդանոցի նշանակությունը Մարտակերտ քաղաքի և ողջ շրջանի համար՝ ընդգծելով, որ նրա աշխատանքը մեծապես կնպաստի բնակչության բժշկական սպասարկման որակի բարձրացմանը:
Նախագահը նաև երախտագիտություն է հայտնել բարերար Ռալֆ Յիրիկյանին հիվանդանոցի կառուցմանը սատարելու համար՝ նշելով, որ այս նախագիծը հանդիսանում է մասնավոր հատվածի և պետության համագործակցության լավագույն օրինակներից մեկը:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:









































